Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ

Ի՞նչ է հարկավոր լավ հիշողության համար

Ի՞նչ է հարկավոր լավ հիշողության համար

Մոռացկոտությունից բոլորն են բողոքում` թե՛ տարեցները, և թե՛ երիտասարդները: Ու միշտ էլ մի հարց է  հետաքրքրում. կա՞ արդյոք միջոց վերականգնելու երբեմնի հիշողությունը:

Ժամանակակից կյանքն իր կատաղած ռիթմով, մշտական խնդիրներով, առանց ընդմիջման ու արձակուրդի  աշխատանքով խիստ բացասական է անդրադառնում մտավոր աշխատունակության վրա: Բժիշկների կարծիքով` հիշողության դեֆիցիտը հաճախ կապված է լինում գերհոգնածության, քրոնիկ  քնատության, սթրեսների, սննդի մեջ վիտամինների անբավարարության (հատկապես С, Е և В խմբի, որոնք ազդում են ուղեղի աշխատանքի վրա) հետ: Մարդկային ուղեղին ավելի շատ էներգիա է անհրաժեշտ, քան մեկ այլ օրգանի: Ուղեղն օրգանիզմի ընդամենը 2%-ն է կազմում, սակայն օգտագործում է  օրգանիզմի ողջ էներգիայի 25%-ը: Ուղեղն ինքն էներգիա է մշակում` արյան հետ մուտք գործող գլյուկոզան տրոհելով ու ծախսում է այդ էներգիան հիշողության, մտածողության ու զգայարանների աշխատանքի վրա:

Եթե իսկապես ցանկանում եք հավաք ու ուշադիր լինել` հրաժարվեք վատ սովորություններից (ծխախոտ ու ալկոհոլ): Սննդի մեջ հաճախ կիրառեք այնպիսի մթերքներ, որոնք  կոփում են նյարդային համակարգն ու դրական զգացմունքներ առաջացնում:  Նյարդային լարվածությունը թուլացնող ու տրամադրությունը բարձրացնող  բնական հակադեպրեսանտներից են սերկևիլը, արմավը, քաղցր տանձը, բանանը, խաղողը, մանգոն, պանիրը, ռեհանը, նեխուրը, լոլիկը, դդումը: Գիտնականները հավատացած են` եթե մենք սթափ ուղեղ ունենանք, ապա ամեն ինչ իսկույն կընկալենք ու կկարողանանք «մարսել» անգամ ամենատաղտակալի տեղեկությունը: Սնունդը մի հետաձգեք: Նույնիսկ եթե քաղցած չեք, կերեք գոնե թարմ մրգեր կամ էլ ըմպեք  մեկ գավաթ քաղցր թեյ` կիտրոնով, իսկ թեթևակի ուտելը կվերականգնի արյան մեջ շաքարի մակարդակը, որը  շատ  դեպքերում որոշիչ է մեր մտավոր  ակտիվության հարցում:

Ցանկացած ֆիզիկական ծանրաբեռնվածություն (առավոտյան մարմնամարզություն, զբոսանք, լող, վազք) բարելավում է  ուղեղին թթվածնի մատակարարումը, լիցքավորում էներգիայով: Կարելի է նաև վիտամիններ ընդունել, իսկ դրա համար պետք է իմանալ, թե որ վիտամինն ինչի համար է.

• В1 -ը  խթանում է նյարդային գործունեությունը,  կենտրոնացնում  ուշադրությունը, թուլացնում գրգռվածությունը , վերացնում թուլությունը:

• В 6-ը նյարդային բջիջներին գլյուկոզա է մատակարարում` ապահովելով դրանց հոգնածությանն ու ցրվածությանը հակադրվելու ունակությունը:

• С-ն աշխատունակությունն է բարձրացնում, թուլացնում նյարդային լարվածությունը, ամրացնում իմունային համակարգը, ինչից մեծ մասամբ կախված են մեր տրամադրությունն ու ինքնազգացողությունը:

Հիշողության վերականգնման ու բարելավման համար պատրաստեք «խելացի ըմպելիք» եղեսպակից, որի բաղադրատոմսը հին բժշկարաններից է վերցված: Պարզվում է, որ այդ փրկարար խոտաբույսի տերևները հարուստ են եթերայուղով, որի բաղադրության մեջ պարունակվող նյութերը նպաստում են ուղեղում տեղեկության յուրացմանը: Դրա համար 10 գ չոր հումքի վրա  պետք է լցնել մեկ բաժակ եռացրած ջուր: Թրմել սենյակային ջերմաստիճանում  կես ժամ, ապա քամել թանզիֆով, ստացվածին եռման ջուր ավելացնել, որ դառնա 200 մլ: Ընդունել օրական 3 անգամ` ուտելուց կես ժամ առաջ: Թուրմը  պետք է պահել սառը տեղում, 2-3 օրից ոչ ավելի:

Մոռացկոտության դեմ լավ միջոց են համարվում  մարգագետնային երեքնուկի կարմիր ծաղիկները: Դրա համար երեքնուկի թարմ ծաղիկներից թեյ են պատրաստում, իսկ չորացրած ու մանրացրած ծաղիկները կարելի է օգտագործել սննդի մեջ, որպես համեմունք: Այն խթանում է աշխատունակությունն  ու մտածելու ունակությունը: Ռեհանի բուրումնավետ յուղն օգտագործվում է լոգանքի ժամանակ, դեմքի  մերսման, ինչպես նաև ինհալյացիայի ձևով:

Ուղեղի արյան շրջանառությունը բարելավելուն կօգնեն  հատուկ վարժությունները: Աշխատեք դրանք կատարել ամեն օր: Ցանկալի է դրանցից հետո սառը-տաք ցնցուղ ընդունել ու կոշտ սրբիչով շփումներ կատարել:

1.Պառկած կամ աթոռին նստած` տարածեք ձեռքերը աջ, ապա` ձախ ու ճկեք մեջքը: Այս վիճակը 3-5 րոպե է պահպանվում, ինչից հետո թուլացրեք մկանները: Շնչեք հանգիստ ու  համաչափ: Վարժությունը պետք է կրկնել 3-4 անգամ:

2. Կանգնել` ոտքերը ուսերի լայնության բացած: Գլուխը դանդաղորեն առաջ հակել (որպեսզի կզակը դիպչի կրծքին) ապա մինչև վերջ հետ գցել (6-10 անգամ):

-դանդաղ գլխով պտույտներ կատարել աջ, ապա` ձախ (5-10 անգամ` յուրաքանչյուր կողմի վրա):

 

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քնած ժամանակ ուղեղի խթանումը հոսանքով բարելավում է հիշողությունը. գիտնականներ. 1in.am
Քնած ժամանակ ուղեղի խթանումը հոսանքով բարելավում է հիշողությունը. գիտնականներ. 1in.am

Ամերիկացի նեյրոֆիզիոլոգները հայտնաբերել են, որ մարդու հիշողությունը բարելավվում է, երբ ուղեղը ենթարկվում է էլեկտրական լիցքի՝ հայտնում է gogetnews.info-ն: Համապատասխան եզրակացությամբ մասնագետները հանդես են եկել...

Ինչպես եւ ինչու է սպորտը լավացնում հիշողությունը. news.am
Ինչպես եւ ինչու է սպորտը լավացնում հիշողությունը. news.am

Սպորտը դրական է ազդում մտավոր ունակութունների ու հիշողության վրա, սակայն այդ ազդեցության պատճառներն առայսօր մինչեւ վերջ ուսումնասիրված չեն: Ծերացման ազգային ինստիտուտի գիտնականները՝ Հենրիետա վան Պրաագի...

ԼՈՒՐԵՐ: Մարմնամարզություն և սպորտ
Գիտնականները հիշողություններից ազատվելու միջոց են գտել. 1in.am
Գիտնականները հիշողություններից ազատվելու միջոց են գտել. 1in.am

Բելգիայի Լյովենի կաթոլիկ համալսարանի և Գերմանիայի Լայբնիցի ինստիտուտի հետազոտողները կարողացել են մկների մոտ ոչնչացնել ասոցիատիվ հիշողությունները՝ գլխուղեղում ճնշելով մեկ գենի ակտիվությունը...

Ֆիզիկական վարժությունները՝ տեղեկատվությունը հիշելու լավագույն միջոց. 1in.am
Ֆիզիկական վարժությունները՝ տեղեկատվությունը հիշելու լավագույն միջոց. 1in.am

EurekAlert! պարբերականի փոխանցմամբ՝ Նիդերլանդների բժիշկները հայտնել են, թե որն է տեղեկատվությունը հիշելու գործուն ու մատչելի միջոցը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Current Biology պարբերականում...

ԼՈՒՐԵՐ: Մարմնամարզություն և սպորտ ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Հակաբիոտիկները վատացնում են հիշողությունը. հետազոտություն. 1in.am
Հակաբիոտիկները վատացնում են հիշողությունը. հետազոտություն. 1in.am

Գիտնականները պարզել են, որ հակաբիոտիկների երկարատև ընդունումը վատացնում է հիշողությունը: Հետազոտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են Cell Reports ամսագրում...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ
Հակաբիոտիկները հանգեցնում են հիշողության վատացման. news.am
Հակաբիոտիկները հանգեցնում են հիշողության վատացման. news.am

Հակաբիոտիկների երկարատեւ կուրսը, որը ոչնչացնում է աղիքային մանրէները, նաև դանդաղեցնում է ուղեղի նոր բջիջների առաջացումը, պարզել են Գերմանիայում մոլեկուլային բժշկության կենտրոնի կենսաբանները...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ուղեղը ջնջում է հիշողությունները` նորն ընդունելու. 1in.am
Ուղեղը ջնջում է հիշողությունները` նորն ընդունելու. 1in.am

Nature Communications պարբերականում հրապարակված հոդվածը ցույց է տվել, որ սովորելու ընթացքում ուղեղը ջանում է մոռանալ ստացած տեղեկատվությունը: Պաբլո դե Օլավիդեի անվան համալսարանի և Եվրոպական մոլեկուլյար...

Ինչպես պահպանել և բարելավել հիշողությունը. 1in.am
Ինչպես պահպանել և բարելավել հիշողությունը. 1in.am

Հետազոտությունները ցույց են տվել, որ հիշողության հետ կապված տարիքային խնդիրներն անհատական են: Այդ պատճառով անհրաժեշտ է երիտասարդ տարիքից ձեռնարկել միջոցառումներ՝ այն բարելավելու...

Ինչպես են ձևավորվում հիշողությունները. գիտնականներ.1in.am
Ինչպես են ձևավորվում հիշողությունները. գիտնականներ.1in.am

Գերմանացի գիտնականների նոր հետազոտությունն օգնել է հասկանալ, թե մարդու մոտ ինչպես են ձևավորվում հիշողությունները: Տյուբինգենի համալսարանին կից Werner Reichardt Centre for Integrative Neuroscience կենտրոնի...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Ի՞նչն է հիշողությանը ստիպում ավելի արագ աշխատել. գիտնականներ. 1in.am
Ի՞նչն է հիշողությանը ստիպում ավելի արագ աշխատել. գիտնականներ. 1in.am

Տեխասի համալսարանի գիտնականները մարդու ուղեղում հայտնաբերել են հիշողությունների արագ շարժիչ մեխանիզմ: Այս մասին հայտնում է Neuron ամսագիրը: Գիտնականները հայտնում են, որ հետազոտության ընթացքում հայտնաբերված՝ գործողության...

Մարդիկ կարող են հիշել այնպիսի դեպքեր, որոնք երբեք իրենց կյանքում տեղի չեն ունեցել. հոգեբաններ. 1in.am
Մարդիկ կարող են հիշել այնպիսի դեպքեր, որոնք երբեք իրենց կյանքում տեղի չեն ունեցել. հոգեբաններ. 1in.am

Գտնվելով մարդկանց խմբի մեջ՝ մարդը կարող է հիշել այնպիսի դեպքեր, որոնք երբեք իրենց կյանքում տեղի չեն ունեցել: Այս մասին հայտարարել են ամերիկացի հոգեբանները համապատասխան հետազոտությունների հիման վրա՝ հայտնում է...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Լավ հիշողությունը սրում է սթրեսի հանդեպ մարդու արձագանքը
Լավ հիշողությունը սրում է սթրեսի հանդեպ մարդու արձագանքը

2001 թ. Կանադայում ինքնաթիռ է կործանվել: 306 մարդ, ովքեր գտնվել են Air Transat ընկերության ինքնաթիռի վրա, 25 րոպե արտակարգ դրության մեջ են հայտնվել: 18 ուղևորներ և անձնակազմի անդամներ վիրավորվել են: Ինքնաթիռի վրա է գտնվել...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն ԼՈՒՐԵՐ: Սթրես
Մարդը քնից հետո ավելի լավ է հիշում մոռացված բաները. գիտնականներ. 1in.am
Մարդը քնից հետո ավելի լավ է հիշում մոռացված բաները. գիտնականներ. 1in.am

Հետևելով ուղեղի աշխատանքին՝ գիտնականները եզրակացրել են, որ քնից հետո մենք կարող ենք հիշել նույնիսկ վաղուց մոռացված բաները: Նեյրոֆիզիոլոգների հոդվածը...

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ
В4 վիտամինը նպաստում է հիշողության զարգացմանը. 1in.am
В4 վիտամինը նպաստում է հիշողության զարգացմանը. 1in.am

Հիշողության զարգացմանը նպաստում է В4 վիտամինը։ Direct-press.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Բոստոնի համալսարանի աշխատակիցները...

ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ
Տետրիսը կարող է օգնել ազատվել հետապնդող հիշողություններից. med.news.am
Տետրիսը կարող է օգնել ազատվել հետապնդող հիշողություններից. med.news.am

Ճանաչված տետրիս խաղը կարող է օգնել ազատվել տհաճ ու հետապնդող հիշողություններից` դրանով իսկ նվազեցնելով հետտրավմատիկ սթրեսային խախտումների...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ